02.02.2018|
03:13
Թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որն իբր սկսվել էր միայն ընդդեմ սիրիական Աֆրինի քրդերի, բացահայտորեն ձգձգվում է: Հավանաբար, դա դադարում է ԱՄՆ-ի շահերին համապատասխանելուց, քանի որ Վաշինգտոնն արդեն մի երկու անգամ Անկարային կոչ է արել «սահմանափակել» իր ռազմական գործողությունները, նույնիսկ համատեղ «անվտանգության գոտի» ստեղծել սիրիական սահմանամերձ մասում: